Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել. Փաշինյան
 |armenpress.am|
13:40 - 10 ապրիլի, 2024

Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը Ռուսաստանի հետ  հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել, չկա մի տեղ, որտեղ ՌԴ-ն կարող է մեղադրել Հայաստանին պարտավորությունները չկատարելու մեջ, սակայն հակառակ դեպքերը բազմաթիվ են:   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում:

Փաշինյանը նշեց, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, սակայն դրանց կարևորությունը Հայաստանի պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է թերագնահատել:

«Մենք իսկապես Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք արել, չկա մի տեղ, որտեղ մեր գործընկերները մեզ կարող են մեղադրել մեր պարտավորությունները չկատարելու մեջ, հակառակ դեպքերը, ցավոք, բազմաթիվ են: Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ մենք չենք ուզում վիճել Ռուսաստանի Դաշնության հետ՝ ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունն ու ուժը չունենք, այլ այն պատճառով, որ մենք գնահատում ենք այն ահռելի դրականը, որ եղել է ու կա մեր հարաբերությունների մեջ»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը, սակայն, կարևորեց հասկանալ, թե ինչ ու ինչու է տեղի ունենում երկու երկրների հարաբերություններում խորքային և հայեցակարգային իմաստով: Նրա գնահատմամբ՝ պատմական Հայաստան-Ռուսաստանի Դաշնություն հարաբերություններից անցում է կատարվում իրական Հայաստան-Ռուսաստանի Դաշնություն հարաբերություններին: «Պետք է ամեն ինչ անել այս տրանսֆորմացիան դրական պատմություններով հագեցնելու համար: Եվ մենք Ռուսաստանի հետ նման աշխատանքի պատրաստ ենք»,-ասաց Փաշինյանը:

2018 թվականի մայիսի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունը եղել է հետևյալը, որ հարաբերությունները հենվելու են միմյանց ինքնիշխանության, պետականության, շահերի և հետաքրքրությունների հարգման վրա: Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է այդպիսի երկխոսության Ռուսաստանի հետ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել