Երկրաշարժ է գրանցվել Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք
21:00 - 07 ապրիլի, 2024

Երկրաշարժ է գրանցվել Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք

Երկրաշարժ է գրանցվել Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

«Ապրիլի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:31-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.95⁰ և արևելյան երկայնության 44.06⁰ աշխարհագրական կոորդինատներով, Հայաստան Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․9 մագնիտուդով երկրաշարժ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

«Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Աշոցք, Մուսայելյան, Ամասիա, Կաքավասար գյուղերում՝ 3 բալ, Լոռու մարզի Շիրակամուտ և Սարալանջ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ»,- հայտնում են Փրկարար ծառայությունից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել