Ադրբեջանի կողմից անկանոն կրակի հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկի պատուհանը
14:25 - 07 ապրիլի, 2024

Ադրբեջանի կողմից անկանոն կրակի հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկի պատուհանը

ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ անկանոն կրակի հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկի պատուհանը։
 
«Ի լրումն ՀՀ ՊՆ հաղորդագրության,
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 7-ին, ժամը 00։30-ից 1։00 ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կողմից փոքր տրամաչափի զինատեսակներից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է նույն գյուղի տներից մեկի պատուհանը։ Տան բնակիչը վնասվածք չի ստացել։ Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։
 
ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե»,-նշված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել