Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ հանձնուքները կընդունվեն նաև 2020-ի հունվարի 5-ին
15:58 - 24 դեկտեմբերի, 2019

Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ հանձնուքները կընդունվեն նաև 2020-ի հունվարի 5-ին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների համար հանձնուքները կընդունվեն մինչև 2019 թվականի վերջին աշխատանքային օրը՝ դեկտեմբերի 30-ը ներառյալ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ հանձնուքները կընդունվեն նաև 2020 թվականի հունվարի 5-ին՝ ժամը 11։00-ից մինչև 17։00-ն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել