Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության ու գեղեցկության օրվա առթիվ
10:33 - 07 ապրիլի, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության ու գեղեցկության օրվա առթիվ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի՝ Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ:

«Սիրելի կանայք,
Սիրելի մայրեր,

Սրտանց շնորհավորում եմ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման և Մայրության ու գեղեցկության տոների առթիվ: Այս երկու տոնի խորհուրդն ինքնին մարդկայինի ու աստվածայինի մեկտեղումն է և ինչպես Աստվածամոր մայրությունն էր հրաշք, այնպես էլ մայր դարձող կինը նմանվում է Արարչին՝ որպես նոր կյանք տվող էակ:

«Մայր» գաղափարն ու երևույթը մարդկության համար անսահման սիրո, անձնվիրության ու բարության մարմնացումն է:

Սիրելի կանայք, մայրեր, քույրեր ու դուստրեր, անգնահատելի և անչափելի է ձեր դերը մեր կյանքում և այս գեղեցիկ օրվա առթիվ կրկին շնորհավորում եմ ձեզ և ի սրտե մաղթում քաջառողջություն, անսպառ սեր, մայրության բերկրանք ու ամենայն բարիք»,-ասվում է ուղերձում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել