ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Փրկարար ծառայություն
12:23 - 06 ապրիլի, 2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
 
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
 
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջի երթևեկությունը դադարեցվել է։
 
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են սահմանազատման աշխատանքներ։
 
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել