Երևանում պաշտոնապես մեկնարկեց սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը
 |armenpress.am|
19:30 - 04 ապրիլի, 2024

Երևանում պաշտոնապես մեկնարկեց սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը |armenpress.am|

armenpress.am: Երևանում մեկնարկեց սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը, որը այսուհետ կանցկացվի Հայաստանի մայրաքաղաքում:

Բացման պաշտոնական արարողության մեկնարկին` վավերագրական ֆիլմով ներկաներին ներկայացվեցին Հայաստանում սամբոյի զարգացման փուլերը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը` ողջունելով ներկաներին, բարի գալուստ մաղթեց հյուրերին և հույս հայտնեց, որ սամբոյի մրցաշարերը կլինեն խաղաղության տոներ ամբողջ աշխարհի համար:

«Սամբոն ընտանիք է, ընտանիքը` ուժ, ուժը` խաղաղությունը:  Նախորդ տարիների մրցաշարերի գերազանց կազմակերպվածության շնորհիվ միջազգային ֆեդերացիան Հայաստանին տվեց աշխարհի գավաթի խաղարկությունը հյուրընկալելու իրավունքը»,-ասաց Հայրապետյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծեց, որ Հայաստանը աշխարհի սպորտային քարտեզի վրա իր ուրույն տեղն է գրավում:

«Թող հաղթեն ուժեղագույնները, հայտարարում եմ մրցաշարը բացված»,-ասաց Գիլոյանը:

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 13 երկրի մոտ 300 մարզիկներ:

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը կեզրափակվի ապրիլի 5-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել