Թուրքիայում բողոքի ցույցերից հետո քրդամետ քաղաքապետի հաղթանակը վերականգնվել է
 |azatutyun.am|
15:01 - 04 ապրիլի, 2024

Թուրքիայում բողոքի ցույցերից հետո քրդամետ քաղաքապետի հաղթանակը վերականգնվել է |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը վերահաստատել է քրդամետ կուսակցության թեկնածու Աբդուլլահ Զեյդանի հաղթանակը, ով Վանի նահանգում «չընտրված քաղաքապետ» էր հռչակվել։

Կիրակի օրը՝ մարտի 31-ին, Վանում կայացած քաղաքապետի ընտրությունների արդյունքներով, «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության թեկնածու Զեյդանը ստացել է ձայների 55,5 տոկոսը։ Նրա մրցակից Աբդուլահաթ Արվասը՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, ստացել է 27,2 տոկոս:

Մարզային ընտրական խորհուրդը, սակայն, մանդատը տվել է Արվասին՝ այդ որոշումը բացատրելով դատարանի վճռով, որով Զեյդանն իրավունք չունի առաջադրվելու: Դատարանը նման վճիռ էր կայացրել ընտրություններից երկու օր առաջ։

Զեյդանի հաղթանակի չեղարկումը զանգվածային բողոքի ցույցեր է հարուցել Վանում և այլ քաղաքներում՝ հանգեցնելով բախումների ցուցարարների ու ոստիկանության միջև։ Ուժայինները ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ, բերման ենթարկել նաև շուրջ 90 մարդու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել