Դատարանն անվավեր է ճանաչել Թումանյանի թանգարանի տնօրենին պաշտոնից ազատելու ԿԳՄՍՆ-ի որոշումը
 |armeniasputnik.am|
19:36 - 29 մարտի, 2024

Դատարանն անվավեր է ճանաչել Թումանյանի թանգարանի տնօրենին պաշտոնից ազատելու ԿԳՄՍՆ-ի որոշումը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Երևանի առաջին ատյանի դատարանն անվավեր է ճանաչել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի որոշումը, որով Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ազատվել էր աշխատանքից։

Ինչպես փոխանցում է Սպուտնիկ Արմենիան, Եղիազարյանը դատարանի վճիռը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։

Դատարանը որոշել է նաև ԿԳՄՍՆ–ից հօգուտ Անի Եղիազարյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը։

Հիշեցնենք` նախորդ տարվա նոյեմբերին Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենին աշխատանքից հեռացրին առանց ԿԳՄՍ նախարարի հրամանի արտերկիր աշխատանքային այց կատարելու համար։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել