Պեսկովը Հայաստանի հետ հարաբերությունները «ոչ դյուրին» է անվանել |1lurer.am|
10:20 - 26 մարտի, 2024

Պեսկովը Հայաստանի հետ հարաբերությունները «ոչ դյուրին» է անվանել |1lurer.am|

1lurer.am: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոսել է Մոսկվա-Երևան հարաբերությունների մասին:

«Հույս ունեմ՝ Երևանում կգերակայի հարաբերությունների զարգացումը շարունակելու քաղաքական կամքը: Մեր եղբայրական Հայաստանի հետ ներկայում բավական ոչ դյուրին շրջան է: Հայաստանը մեզ համար ավելի քան եղբայրական է, որովհետև մեր երկրում նույնիսկ ավելի շատ հայ է ապրում, քան բուն Հայաստանում: Եվ, ի դեպ, ՌԴ քաղաքացի այդ հայերի տնտեսական ակտիվությունը մինչ օրս Հայաստանի ընդհանուր բյուջեի մեջ շատ մեծ մաս է կազմում: Մարդիկ այնտեղ գումար են փոխանցում. խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին է»,- aif.ru-ի հետ զրույցում ասել է նա:

Խոսելով Հարավային Կովկասի շրջանի մասին՝ Պեսկովը նշել է.

«Կովկասյան շրջանը այժմ գրավում է արտատարածաշրջանային ամենատարբեր ուժերի ուշադրությունը, ինչը ազդում է տարածաշրջանի երկրների՝ ՌԴ հետ ունեցած հարաբերությունների վրա: Մենք համոզված ենք, որ այդ ուժերի մասնակցությունը պետք է խստորեն սահմանափակվի, քանի որ այն չի կարող տարածաշրջանին կայունություն ու զարգացում բերել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել