ՀՀ ԱԺ նախագահը կառուցողական և գործընկերային հանդիպումներ է ունեցել Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում
17:19 - 25 մարտի, 2024

ՀՀ ԱԺ նախագահը կառուցողական և գործընկերային հանդիպումներ է ունեցել Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնեւում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների խորհրդարանականների հետ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպումների ընթացքում Ալեն Սիմոնյանը գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում իրադրությունը՝ կարեւորելով տարածաշրջանում խաղաղության հաստատման հրամայականը եւ վերահաստատելով Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին:

Պաղեստինի Ազգային խորհրդի փոխնախագահ Մուսա Հադիդի հետ երկկողմ հանդիպմանը քննարկվել են Գազայի տարածքում տեղի ունեցող իրադարձությունները:

Հայաստանի խորհրդարանի նախագահը համառոտ ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը խնդրի կարգավորման վերաբերյալ:

«Միջազգային տարբեր հարթակներում մենք միշտ աջակցել ենք պաղեստինյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ երկու պետությունների սկզբունքի հիման վրա»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ունեցած հանդիպումներն անցել են կառուցողական եւ գործընկերային մթնոլորտում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել