Պեսկովը խոսել է «Կրոկուս»-ում ահաբեկչությունից հետո Արևմուտքի հետ շփումների մասին
 |factor.am|
16:58 - 25 մարտի, 2024

Պեսկովը խոսել է «Կրոկուս»-ում ահաբեկչությունից հետո Արևմուտքի հետ շփումների մասին |factor.am|

factor.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունն Արևմուտքի հետ որևէ շփում չունի մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի հոլլ» համերգասրահում ահաբեկչությունից հետո։ «Ներկայում արևմտյանների հետ որևէ շփում չկա»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նա նշել է, որ ռուսական ծառայություններն ահաբեկչության հետևանքներն ինքնուրույն են հաղթահարում, օտարերկրյա օգնության մասին խոսք չկա։

«Մեր ծառայությունները գործում են ինքնուրույն։ Այժմ այստեղ այլ պետությունների կողմից օգնության մասին խոսք չկա»,- ասել է Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան հարցին՝ արդյո՞ք այլ երկրների կողմից օգնություն առաջարկվել է։  



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել