Գործադիրը տարկետում տվեց մինչև 19 տարեկանների ՀՀ հավաքական 3 ֆուտբոլիստների |24news.am|
09:52 - 26 դեկտեմբերի, 2019

Գործադիրը տարկետում տվեց մինչև 19 տարեկանների ՀՀ հավաքական 3 ֆուտբոլիստների |24news.am|

24news.am: Կառավարությունն այսօրվա՝ դեկտեմբերի 26-ի նիստի ժամանակ որոշեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Յուրի Վարդանի Օգանեսյանին, Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանին և Ղազար Արմենի Դերմեջյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ նախագահի 2019 թվականի հուլիսի 12-ի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել Յուրի Օգանեսյանին, Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանին և Ղազար Արմենի Դերմեջյանին, որոնք հանդես են գալու ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում:

Նշված անձինք հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել