Նարեկ Սամսոնյանի ձերբակալման տեսանյութի վերաբերյալ ՄԻՊ-ը սկսել է ուսումնասիրություն
13:57 - 22 մարտի, 2024

Նարեկ Սամսոնյանի ձերբակալման տեսանյութի վերաբերյալ ՄԻՊ-ը սկսել է ուսումնասիրություն

Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից:

Ուսումնասիրության շրջանակում Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման այց է իրականացվել, և այս պահին Պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում: 

Հիշեցնենք, որ ձերբակալվել է  «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։ 

Լրատվամիջոցների հրապարակած տեսանյութում երեւում է, որ իրավապահ մարմինների ծառայողները Սամսոնյանին ձերբակալում են գետնին տապալելով։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել