Ուկրաինայում հայտնել են ռուսական ուժերի կողմից էներգետիկ ենթակառուցվածքի զանգվածային գնդակոծությունների մասին |armenpress.am|
11:13 - 22 մարտի, 2024

Ուկրաինայում հայտնել են ռուսական ուժերի կողմից էներգետիկ ենթակառուցվածքի զանգվածային գնդակոծությունների մասին |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հայտնել է, որ գիշերը ռուսական ուժերը լայնածավալ հարձակում են իրականացրել երկրի էներգետիկ համակարգի վրա։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նախարար Գերման Գալուշչենկոն հայտնել է, որ հարվածների նպատակն էր «առաջացնել երկրի էներգահամակարգի աշխատանքի խափանում»։ Ըստ պաշտոնյայի՝ վնասվել են էլեկտրաէներգիայի բաշխման համակարգեր երկրի տարբեր մարզերում։ Մի շարք շրջաններում անջատվել է էլեկտրական հոսանքը։

Իր հերթին Ուկրաինայի Կրիվոյ Ռոգի պաշտպանության խորհրդի նախագահը հայտնել է, որ գիշերվա գնդակոծության հետևանքով վնասվել են կարևոր ենթակառուցվածքի օբյեկտներ։ Զապորոժիեի իշխանություններն էլ հայտնել են հրթիռային ութ հարվածների մասին։ Պայթյունների և գնդակոծությունների մասին հայտնել են նաև Խարկովի իշխանությունները։ Հաղորդվում է էլեկտրամատակարարման խափանումների մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել