Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում ՀՀ-ի և Ինդոնեզիայի միջև բարեկամական հարաբերություններն առավել կզարգանան. ՀՀ նախագահ
21:03 - 20 մարտի, 2024

Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում ՀՀ-ի և Ինդոնեզիայի միջև բարեկամական հարաբերություններն առավել կզարգանան. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պրաբովո Սուբիանտո Ջոջոհադիկուսումոյին՝ Ինդոնեզիայի Հանրապետության նախագահի ընտրություններում հաղթանակի և երկրի ղեկավարի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

«Վստահ եմ, որ Ձեր հարուստ քաղաքական փորձը լավագույնս կծառայի Ինդոնեզիայի հետագա առաջընթացին։

Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Ինդոնեզիայի միջև բարեկամական հարաբերություններն առավել կզարգանան՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել