aysor.am: Այս տարի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացրել է 15 երկիր, ԱԺ-ում, լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով տարին, ասաց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Արման Եղոյանը:
«Եթե սրան գումարենք նախորդի տարի համաձայանգիրը վավերացրած 8 երկրները, կստանանք 23 երկիր, ուստի ԵՄ անդամ 28 պետություններից մնացել են 5-ը, որոնք դեռ չեն ավարտել վավերացման գործընթացը: Իտալիայի դեպքում սենատն է վավերացրել, հիմա հերթը ներկայացուցիչների պալատինն է: Մյուս 4-ը՝ Հունաստանն է, Ավստրիան, Իսպանիան և Պորտուգալիան», - ասաց Եղոյանը:
Վերջինս նշեց, որ չվավերացված երկրներն այս տարի զբաղված են եղել իրենց հերթական, որոշ դեպքերում էլ արտահերթ խորհրդարանական ընտրություններով, մինչդեռ նախատեսվում է առաջիկայում հասնել համաձայանգրի վավերացման.
«Կապի մեջ ենք այնտեղի մեր ներկայացուցիչների հետ: Առաջիկա ամիսներին բոլոր այս պետություններում գործընթացը կհասնի իր ավարտին», - ասաց պատգամավորը:
comment.count (0)