Քննարկվել են Հայաստանի ու Հնդկաստանի միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր
21:36 - 14 մարտի, 2024

Քննարկվել են Հայաստանի ու Հնդկաստանի միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

Աշխատանքային այցով Հնդկաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը մարտի 11-14-ը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարի ռազմարդյունաբերության գծով տեղակալ Անուրագ Բաջպայի, Հնդկաստանի ՊՆ ընդհանուր քարտուղար (միջազգային համագործակցություն) Վեշվեշ Նեգիի, Հնդկաստանի ԱԳՆ քարտուղար (նախարարի տեղակալ) Պավան Կապուրի և Հնդկաստանի վարչապետին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի ռազմական գծով խորհրդական Սանդիպ Սինգհի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել