Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարներն անդրադարձել են հայ-ադրբեջանական գործընթացին
 |azatutyun.am|
09:32 - 14 մարտի, 2024

Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարներն անդրադարձել են հայ-ադրբեջանական գործընթացին |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինին Անկարայում ընդունել է նրա թուրք պաշտոնակից Բուրաք Աքչափարը:

Փոխնախարարները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման ուղիները և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը:

Աքչափարը և Գալուզինն ընդգծել են «հայ-ադրբեջանական կարգավորման կարևորությունը և դրան առաջին հերթին տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում նպաստելու անհրաժեշտությունը»։

«Անդրադարձ է եղել ռուս-թուրքական համագործակցության խորացման և կառուցողական երկխոսության հետագա համատեղ քայլերին: Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ռուս-ուկրաինական վեճի կարգավորմանը նպաստելու Թուրքիայի պատրաստակամության մասին: Էրդողանը միաժամանակ շփումներ է պահպանում թե՛ Ռուսաստանի և թե՛ Ուկրաինայի նախագահների հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել