ՀՀ նախագահը բարձր պարգև է հանձնել աստղաֆիզիկոս, «Սթարմուսի» համահիմնադիր Գարիկ Իսրայելյանին
17:09 - 12 մարտի, 2024

ՀՀ նախագահը բարձր պարգև է հանձնել աստղաֆիզիկոս, «Սթարմուսի» համահիմնադիր Գարիկ Իսրայելյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է աստղաֆիզիկոս, «Սթարմուս» միջազգային փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանին և պետական բարձր պարգև հանձնել:

Գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Գարիկ Իսրայելյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է աստղաֆիզիկոսին և մաղթել նորանոր հաջողություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել