Երևանը ծանուցել է «Զվարթնոց»-ում ռուս սահմանապահների աշխատանքի դադարեցման մասին․ Պեսկով

 |factor.am|
14:10 - 12 մարտի, 2024

Երևանը ծանուցել է «Զվարթնոց»-ում ռուս սահմանապահների աշխատանքի դադարեցման մասին․ Պեսկով |factor.am|

factor.am: ՌԴ-ն Հայաստանից ծանուցում է ստացել «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում պատասխանելով  ՏԱՍՍ-ի հարցին։

«Իսկապես այս կապակցությամբ գերատեսչական գրություն է ստացվել, և այժմ շփումներ են իրականացվում գերատեսչությունների միջոցով։ Հիմա ավելին չեմ կարող ասել»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու հետ կապված ռուսական կողմին ծանուցելու մասին հայտարարությունը։ Պ

եսկովը նաև հավելել է, որ «բոլոր հնարավոր մակարդակներում շփումները շարունակվելու են»։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել