Երեւանի ներկայիս տրանսպորտային համակարգում կոռուպցիոն ռիսկ կա. Արմեն Գալջյան |news.am|
14:08 - 12 մարտի, 2024

Երեւանի ներկայիս տրանսպորտային համակարգում կոռուպցիոն ռիսկ կա. Արմեն Գալջյան |news.am|

news.am: Երեւանի ներկայիս տրանսպորտային համակարգում կոռուպցիոն ռիսկ կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում մարտի 12-ին ասել է Երեւանի ավագանիում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

Նրա խոսքով, եթե ուղեւորը վճարում է 100 դրամ, վարորդն այն վերցնում է, եւ այդ փողը քաղաքի բյուջե չի մտնում, ուրեմն դա կոռուպցիա է։ «Մենք տոմսերի միասնական համակարգ ենք մտցնում եւ կոռուպցիան հասցնում զրոյի։ Ընդդիմութան առաջարկած գնային քաղաքականությունը (չբարձրացնել ուղեվարձը- խմբ.) կհանգեցնի տնտեսական համակարգի կոլապսի տրանսպորտի ոլորտում։ Հետեւաբար, դա անընդունելի է»,- նշել է խմբակցության ղեկավարը։

Նա հավաստիացրել է, որ իշխանությունները հաշվի են առել քաղաքացիների դժգոհությունը եւ առաջարկել ավելի ցածր սակագներ, քան առաջ։ «Եթե մենք առաջարկեինք սակագինը բարձրացնել մինչեւ 150 դրամ 2013թ., երբ դեռ աշխատում էին «Գազելները», այդ դեպքում կարելի կլիներ խոսել այն մասին, որ տրանսպորտը թանկանում է։ Բայց մենք ապրում ենք 2024թ. եւ այսօր «Գազելներ» չկան»,- ավելացրել է նա։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել