Հանրային տրանսպորտը 3-5 տարով կարող է անվճար լինել, մենք գումարի տեղն ասում ենք. Վիկտոր Մնացականյան
 |news.am|
10:43 - 12 մարտի, 2024

Հանրային տրանսպորտը 3-5 տարով կարող է անվճար լինել, մենք գումարի տեղն ասում ենք. Վիկտոր Մնացականյան |news.am|

news.am: Քաղաքացիների ձայնը երբեւէ որեւէ մեկը չի լսել. տրանսպորտի ոլորտը ամենանուրբ ոլորտն է եւ պետք է արվեին պիլոտային ծրագրեր: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկվար Վիկտոր Մնացականյանը՝ անդրադառնալով տրանսպորտի թանկացման նախաձեռնությանը:

«Իրենք անում են ընդամենը հասարակակն տրանսպորտի վատթարացում, որովհետեւ այս մոդելով սա չի աշխատելու, ինչպես չաշխատեց կարմիր գծերի թանկացումը Կենտրոնում; Կենտրոնի փողոցները չեն բեռնաթափվել, միայն ցերեկը որոշ ժամերի, որոշ փողոցներում է դա եղել: Կենտրոնում ունենք հարյուրավոր բակեր, որոնք հնարավորություն չունեն բակերում մեքենաները կագնեցնելու»,-ասաց նա:

Վիկտոր Մնացականյանի խոսքով, քաղաքային իշխանությունը որեւէ բան չի մտածել հեծանվային ուղիների զարգացման մասին: Բացի այդ, ըստ նրա, մեծ քաղաքաշինություն է ընթանում Արշակունյաց պողոտայում. «Արդեն Արշակունյաց պողոտան կանգնած է, եթե այդ շենքերը շահագործման հանձնվեն պողոտան տոտալ կանգնելու է:

Հարցին՝ հնարավո՞ր է որակյան եւ նորմալ տրանսպորտ ունենալ Երեւանում առանց ուղեվարձը թանկացնելու, նա պատասխանեց. «Որակյալի մասով կդժվարանամ պատասխանել, ավելի շուտ չի լինի: Ես ունեմ ներքին իմ համոզմունքը, որ Երեւանի տրանսպորտը գոնե 3-5 տարով կարող է լինել անվճար, եւ մենք գումարի տեղում ասում ենք , բայց էս մարդիկ անպայման պետք է մտնեն քաղաքացիների գրպանը: Էլ չեմ ասում, որ միլիարդավոր վարկեր ենք վերցնել մեր ուսերի վրա, որը փակելու են մեր երեխաները»:

Նշենք, որ Երեւանի ավագանու այսօրվա՝ մարտի 12-ի նիստում քննարկվելու է տրանսպորտի թանկացման հարցը:

Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով  նախատեսվում է ՝

«90 րոպե»-անոց տոմս – 280-300 դրամ՝ 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),

1 օրվա համար 880-900 դրամ՝ 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),

7 օրվա համար 8400-5000 դրամ՝ 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),

30 օրվա համար 8800-9000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

90 օրվա համար 23 600-24 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

365 օրվա համար 88 000-90 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,

«Բազմակի օգտագործման» տոմս – 2100-2200 դրամ՝ մեկ ամսվա ընթացքում 10 ուղեւորություն,

Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։

Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր:

Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել