Էրդողանը մտադիր է նախագահական ժամկետի ավարտից հետո այլևս չմասնակցել ընտրություններին
 |armenpress.am|
17:06 - 09 մարտի, 2024

Էրդողանը մտադիր է նախագահական ժամկետի ավարտից հետո այլևս չմասնակցել ընտրություններին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է նախագահական ժամկետի ավարտից հետո այլևս չմասնակցել ընտրություններին։ Այս մասին նա հայտարարել է տեղական հեռուստաալիքներին։

Նա նշել է, որ մարտի 31-ին Թուրքիայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններները իր համար վերջինը կլինեն՝ հաշվի առնելով գործող օրենսդրությունը:

«Այս ընտրությունները իմ վերջին ընտրություններն են օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում։ Արդյունքների հիման վրա տեղի կունենա գործերի փոխանցում իմ եղբայրներին, որոնք կգան ինձնից հետո»,- ասել է նա։ 

Նրա ներկայիս ժամկետն ավարտվում է 2028 թվականին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել