Եթե մեկը շատերի հետ վատ է, էդ շատերի խնդիրը չէ, էդ երևի մեկ հոգու խնդիր է․ Արմեն Գրիգորյանը՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին
17:27 - 06 մարտի, 2024

Եթե մեկը շատերի հետ վատ է, էդ շատերի խնդիրը չէ, էդ երևի մեկ հոգու խնդիր է․ Արմեն Գրիգորյանը՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին

Մեզ հաճախ մեղադրում են, որ մեր պատճառով են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փչացել։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

«Եկեք ավելի մեծ պատկերի մեջ նայենք, փորձենք հասկանալ՝ արդյոք Ռուսաստանի հարաբերությունները միայն Հայաստանի հետ են փչացել։

Եթե նայենք, կհասկանանք, բազմաթիվ Հայաստանի նման օրինակներ կան, միայն Հայաստանը չէ․ մարդկային մակարդակի օրինակ բերեմ․ եթե մեկը շատերի հետ վատ է, էդ շատրի խնդիրը չէ, էդ երևի մեկ հոգու խնդիր է։ Ես չեմ հասկանում, որ միայն Հայաստանին է պարտադրվում, որ ՀՀ մեղավորությունն ա։

Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ էնպես չի՝ բոլորի հետ ՌԴ հարաբերությունները հարթ են»,- ասել է Արմեն Գրիգորյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել