Ի՞նչ դեղեր հնարավոր չի լինի մարտից գնել ՀՀ-ում առանց դեղատոմսի. պարզաբանում է փոխնախարարը
 |armeniasputnik.am|
11:58 - 28 փետրվարի, 2024

Ի՞նչ դեղեր հնարավոր չի լինի մարտից գնել ՀՀ-ում առանց դեղատոմսի. պարզաբանում է փոխնախարարը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում մարտից մի շարք դեղեր չեն կարողանա գնել առանց էլեկտրոնային դեղատոմսի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։

Նշենք, որ էլեկտրոնային դեղատոմսի համակարգը մեկնարկել է 2022 թվականի հուլիս ամսից, այն փուլային սկզբունքով է ներդրվել։ Սկզբնական փուլում կենտրոնական գնումներով ստացված դեղորայքն է ներդրվել, մեկնարկել է 1 պոլիկլինիկայի բազայի հիման վրա։ Հետագայում հաշվի են առնվել բոլոր տեխնիկական խնդիրները, ու կարգը հերթով տարածվել է հանրապետության բոլոր պոլիկլինիկաներում։

Այս ամենից հետո ներդրվել է անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու փուլը։ Շուտով ամբողջությամբ կբացառվի թղթային տարբերակով դեղատոմսի դուրսգրումը։

«Մարտ ամսից դեղատոմսով են դառնալու բոլոր հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկրոբակտերիային, հակավիրուսային դեղերն ու իմունային շիճուկները, ինչպես նաև իմունոգլոբուլինը, պատվաստանյութերը և միզոպրոստոլ պարունակող դեղերը»,– նշեց ԱՆ փոխնախարարը։

Փոխնախարարը նաև շեշտեց, որ միայն կենտրոնացված գնումներով ստացած դեղորայքից պիլոտային ծրագրի շրջանակում 1,7 մլն–ից ավելի էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել, իսկ անվճար և արտոնյալ պայմաններով` մոտ 600 000։ Այսինքն` բոլոր դեղատոմսերը դուրս են գրել առաջնային օղակի բժիշկները և ներգրավված են առաջնային օղակի բոլոր հիմնարկները։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել