Իրանը պահանջում է վերացնել միջուկային զենքի համաշխարհային բոլոր պաշարները. Աբդոլլահիան |1lurer.am|
12:37 - 27 փետրվարի, 2024

Իրանը պահանջում է վերացնել միջուկային զենքի համաշխարհային բոլոր պաշարները. Աբդոլլահիան |1lurer.am|

1lurer.am: Իրանը պահանջում է վերացնել միջուկային զենքի համաշխարհային բոլոր պաշարները, քանի որ այն մարդկության համար ամենամեծ սպառնալիքն է` հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ զինաթափման վերաբերյալ համաժողովի ժամանակ։

«Միջուկային զենքի ամբողջական վերացումը Հիրոշիմայի և Նագասակիի նման ողբերգությունների կրկնությունը կանխելու միակ գործուն և հուսալի միջոցն է»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ զանգվածային ոչնչացման զենքի չկիրառման միակ երաշխիքը դրա «ամբողջական, անդառնալի և ստուգելի ոչնչացումն է»:

«Իրանը խորապես համոզված է, որ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ամբողջականությունն ու արդյունավետությունը կախված են դրանում պարունակվող բոլոր պարտավորությունների ամբողջական կատարումից, ներառյալ՝ 6-րդ հոդվածը, որի համաձայն՝ միջուկային զենք ունեցող երկրները պարտավոր են բանակցություններ վարել արդյունավետ ապամիջուկայնացման հարցով»,- ասել է Աբդոլլահիանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել