Որևէ գործընկերջ, որևէ բարեկամի ու դաշնակցի համար մենք զենք չենք գնում․ Սուրեն Պապիկյան
12:51 - 23 փետրվարի, 2024

Որևէ գործընկերջ, որևէ բարեկամի ու դաշնակցի համար մենք զենք չենք գնում․ Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի համատեղ ասուլիսի ժամանակ հարց հնչեց, թե Հայաստանի ու ՌԴ-ի միջև ՀՕՊ միացյալ պաշտպանության համակարգի մասին պայմանագրի առկայությունը ներդաշնակ լինելո՞ւ է հայ-ֆրանսիական համագործակցության հետ։

Ավելի վաղ ֆրանսիացի նախարարը, անդրադառնալով ՀՕՊ համակարգերի մատակարարմանը, հայտարարել էր, որ հեռահար հրթիռները նույնպես կլինեն Հայաստանի տրամադրության տակ, եթե դրա կարիքը լինի:

Ի պատասխան վերոնշյալ հարցի՝ Լըկորնյուն ասաց, որ դիվանագիտական այդ հենքը կա, բայց կան պարտավորություններ, որոնք ընդունվում են բոլորի կողմից։ 

«Ինչպես ՀՀ պաշտպանության նախարարն ասաց, Երևանն իրավունք ունի թեքվել դեպի այն գործընկերները, որոնք հուսալի են»,- հավելեց նա։

Ապա Սուրեն Պապիկյանը անդրադարձավ հարցին՝ նշելով, որ այն իր իրավասության տիրույթում է՝ չնայած հարցն ուղղված էր ֆրանսիացի գործընկերոջը․

«Հայաստանի Հանրապետության հակաօդային պաշտպանության համալրումը ՀՀ սեփական հակաօդային պաշտպանություն ունենալու մասին է և մեր երկնքի անվտանգությունը ապահովելու մասին է։ Որևէ գործընկերջ, որևէ բարեկամի ու դաշնակցի համար մենք զենք չենք գնում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել