Նավալնին մահացել է բնական պատճառներով. Նավալնու ներայացուցիչ
 |1lurer.am|
21:01 - 22 փետրվարի, 2024

Նավալնին մահացել է բնական պատճառներով. Նավալնու ներայացուցիչ |1lurer.am|

1lurer.am: «Բևեռային գայլ» գաղութում փետրվարի 16-ին մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, բժշկական եզրակացության համաձայն, մահացել է բնական պատճառներով՝ հայտնել է Նավալնու ներկայացուցիչ Կիրա Յարմիշը:

Քաղաքական գործչի մայրն էլ տեղեկացրել է, որ իրեն ցույց են տվել որդու մարմինը, սակայն պահանջել են գաղտնի հուղարկավորություն կազմակերպել՝ Ռուսաստանի քննչական կոմիտեի պայմաններով:

Նրա խոսքով ՝ իշխանությունները պայմաններ են դրել, թե որտեղ, երբ և ինչպես պետք է հուղարկավորվի Նավալնին։

«Քննիչները պնդում են, որ մահվան պատճառը հայտնի է, նրանք ունեն բոլոր բժշկական և իրավական փաստաթղթերը։ Ըստ օրենքի, նրանք պետք է անմիջապես ինձ տային Ալեքսեյի մարմինը, բայց մինչ այժմ դա չեն արել: Փոխարենը նրանք շանտաժի են ենթարկում ինձ և պայմաններ դնում, թե որտեղ, երբ և ինչպես պետք է հուղարկավորվի Ալեքսեյը, — ասել է Լյուդմիլա Նավալնայան։

Քաղաքական գործչի մոր խոսքով ՝ քննիչները ցանկանում են գաղտնի թաղել Նավալնիին եւ սպառնում են նրան, եթե նա չհամաձայնի դրան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել