Ֆրանսիայի պաշտպանության նախարարը Հայաստան կժամանի

 |factor.am|
12:38 - 22 փետրվարի, 2024

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը Հայաստան կժամանի |factor.am|

factor.am: Հայաստան կժամանի Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն։ Այս մասին նա հայտնել է RTL ռադիոկայանին տված հարցազրույցում։

«Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Ֆրանսիայի պաշտպանության և զինված ուժերի նախարարը Հայաստան է մեկնում»,- ընդգծել է նա:

«Հայաստանը կանգնած է անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ՝ կապված Ադրբեջանի սպառնալիքների հետ։ Մեր պարտքն է՝ մեծացնել Հայաստանի պաշտպանական ներուժը»,- հավելել է Սեբաստիեն Լըկորնյուն։

Le Figaro-ի փոխանցմամբ՝ պաշտոնյայի գրասենյակն ընդգծել է, որ Ֆրանսիան և Հայաստանը պատմական բարեկամական հարաբերություններ ունեն, սակայն պաշտպանական ոլորտում փոխգործակցությունը երկկողմ հարաբերությունների ինտենսիվության մակարդակի չի եղել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել