Վրաստանը կշարունակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու քաղաքականությանը. Կոբախիձե
 |1lurer.am|
21:34 - 20 փետրվարի, 2024

Վրաստանը կշարունակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու քաղաքականությանը. Կոբախիձե |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի իշխանությունները կշարունակեն հետևել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու քաղաքականությունը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Երբ խոսքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում մեր քաղաքականության մասին է, մենք շատ հստակ դիրքորոշում ունենք։ Մենք պատժամիջոցներ չենք սահմանում, և մենք շատ ամուր փաստարկներ ունենք այդ հարցում։ Վրաստանը չի օգտագործվում պատժամիջոցները շրջանցելու համար. դա մեր քաղաքականությունն է, որին մենք հետևում ենք և պատրաստվում ենք հետևել հետագայում»,- հայտարարել է Կոբախիձեն՝ Բրյուսելում Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:

Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը կշարունակի քաղաքական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել