Նավալնիի մահվան կապակցությամբ ՌԴ դեսպանը Գերմանիայի ԱԳՆ է կանչվել |factor.am|
17:10 - 19 փետրվարի, 2024

Նավալնիի մահվան կապակցությամբ ՌԴ դեսպանը Գերմանիայի ԱԳՆ է կանչվել |factor.am|

factor.am: Գերմանիայի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևը՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան պատճառով։ Դեսպանի կանչը պատասխան է Ռուսաստանի ընդդիմության առաջնորդի մահվան հանգամանքների վերաբերյալ Կրեմլի մեկնաբանությունների բացակայությանը, հայտնում է Süddeutsche Zeitung-ը, փոխանցում է Meduza-ն։

Մինչ դեսպանատուն կանչվելու մասին լուրը՝ Նեչաևը Neue Osnabrücker Zeitung-ին տված հարցազրույցում մտահոգություն էր հայտնել «ռազմարդյունաբերության շահերի հետ սիրախաղի հետ կապված, որը մեծ թափ է հավաքում Գերմանիայում», ինչպես նաև կոչ էր արել զերծ մնալ «հակառուսական հռետորաբանությունից»։ Նավալնիի մահվան օրը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը ցավակցություն էր հայտնել նրա ընտանիքին և քաղաքական գործչին անվանել «ազատ և ժողովրդավարական Ռուսաստանի խորհրդանիշ»:

Լրատվամիջոցը հայտնում է նաև, որ Գերմանիան ու ԵՄ այլ երկրներ ցանկանում են Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Նավալնիի մահվան պատճառով։ Բացի այդ, Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ մարդու իրավունքների խախտումների  պատժամիջոցների ռեժիմը կկոչվի քաղաքական գործչի անունով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել