Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանում նոր նշանակումները |news.am|
10:15 - 19 փետրվարի, 2024

Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանում նոր նշանակումները |news.am|

news.am: Երևանի քաղաքապետարանի այսօրվա՝ փետրվարի 19-ի հերթական գործակարգավարական խորհրդակցության սկզբում քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանում կատարված նոր նշանակումները։

Նա ներկայացրեց և շնորհավորեց Վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անն Գևորգյանին։

«Վահե Վարդապետյանը նշանակվել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար, շնորհավորում եմ, պարո՛ն Վարդապետյան»,-ասաց Ավինյանը, որից հետո ծափերով շնորհավորեցին նոր նշանակումները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել