Շմոլ գազով թունավորմամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 6 երեխա
09:39 - 19 փետրվարի, 2024

Շմոլ գազով թունավորմամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 6 երեխա

Շտապօգնության մեքենայով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել է 6 երեխա՝ 3 ընտանիքից (միևնույն օջախից), նախնական ախտորոշումը՝ թունավորում։ Երեխաներից 5-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, մեկինը՝ ծանր։ Այս մասին երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Ավելի ուշ Դանիելյանը տեղեկացրել է՝ հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների մոտ արյան լաբորատոր քննությամբ հաստատվել է շմոլ գազով թունավորում:

«Երեխաները ներկա պահին ստանում են համապատասխան բուժօգնություն, նրանց վիճակը գնահատվում է բավարար»,- գրել է Դանիելյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել