Գեղեցիկ պայքար՝ ոսկու համար. ծանրամարտիկներ Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն և փոխչեմպիոն
23:56 - 18 փետրվարի, 2024

Գեղեցիկ պայքար՝ ոսկու համար. ծանրամարտիկներ Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն և փոխչեմպիոն

Ե՛վ ոսկին, և՛ արծաթը Հայաստանինն են Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնության 96 կգ քաշային կարգում. հետևում թողնելով բոլոր մրցակիցներին՝ 2 հայ մարզիկները մրցում էին ոսկու համար։

Արդյունքում աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը, հրելով հաղթական 209 կգ ծանրաձողը, երկամարտի 375 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Պոկում վարժությունում նա գլխավերևում պահել էր 166 կգ՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ (հրում վարժությունում՝ փոքր ոսկի):

Իսկ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը երրորդ մոտեցմամբ չկարողացավ հրել 210 կգ ծանրաձողը և երկամարտի 374 կգ արդյունքով պարտվեց Հակոբ Մկրտչյանին՝ դառնալով Եվրոպայի փոխչեմպիոն։

Հովհաննիսյանն ավելի ուժեղ էր պոկում վարժությունում. բարձրացնելով 169 կգ ծանրաձողը՝ նա նվաճեց նաև փոքր ոսկե մեդալ (հրում վարժությունում՝ փոքր արծաթ)։

Երկամարտի արդյունքով բրոնզե մեդալը նվաճեց Բելառուսի ներկայացուցիչ Պավել Խոդասևիչը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել