Նոր նշանակումներ՝ ԶՈւ Գլխավոր շտաբում
16:35 - 14 փետրվարի, 2024

Նոր նշանակումներ՝ ԶՈւ Գլխավոր շտաբում

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագրեր է ստորագրել Զինված ուժերի ղեկավար կազմում նոր նշանակումների մասին։

Նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված հրամանագրերի համաձայն՝ Կարոն Գրիգորյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ պետի տեղկալ, Թեմուր Շահնազարյանը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, Վիգեն Մկրտչյանը՝ ԶՈւ գլխավոր շտաբի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, Դավիթ Ալեքսանյանը՝ ԶՈւ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետ, Արմեն Սեյրանյանը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետ, Համլետ Լևոնյանը՝ Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել