Գիշերային ժամերին կսահմանափակվի Գարեգին Նժդեհի ուղետարի երթևեկությունը
18:47 - 13 փետրվարի, 2024

Գիշերային ժամերին կսահմանափակվի Գարեգին Նժդեհի ուղետարի երթևեկությունը

Երևաի քաղաքապետարանը տեղեկացնում է․

«Սիրելի՛ երևանցիներ,


Գարեգին Նժդեհի ուղետարի վրա («Վստրեչի» կամուրջ) հրատապ ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով փետրվարի 13-ին՝ ժ.23:00-ից մինչև փետրվարի 14-ի ժ.07:00-ը, փակ կլինեն Ռոստովյան-Արցախ խաչմերուկից դեպի Գարեգին Նժդեհ-Սևան փողոցների խաչմերուկ ուղղության 1-ին և 2-րդ երթևեկելի գոտիները:


Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել