Երեւանի տրանսպորտի թանկացման հարցը կքննարկվի, բայց քվեարկությունից առաջ կհանվի օրակարգից. Ավինյան |news.am|
10:39 - 13 փետրվարի, 2024

Երեւանի տրանսպորտի թանկացման հարցը կքննարկվի, բայց քվեարկությունից առաջ կհանվի օրակարգից. Ավինյան |news.am|

news.am: Երեւանի ավագանու այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստի 16 հարցերից 11-ը չզեկուցվող են: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, Երեւանի ավագանու նիստի մեկնարկին նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

ՔՊ խմբակցությունից Նուարդ Վարդանյանն առաջարկեց մնացած հարցերը եւս, բացառությամբ տրանսպորտի թանկացմանը վերաբերող հարցի, դարձնել չզեկուցվող ելնելով իրավիճակից:

«Այնտեղ փողոցների անվանակոչության եւ այլ հարցեր կան, որոնք կարծում եմ՝ այսօր հեչ տեղին չի զեկուցել»,-ասաց նա: Այս ռաջրկն ընդունվեց:

Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ տրանսպորտի թանկացման հարցի քննարկումն այսօր տեղի կունենա, բայց քվեարկություն տեղի չի ունենա. «Քվեարկությունից առաջ հարցը կհանվի օրակարգից: Բայց նաեւ շատ կարեւոր է, որ այս քննրկումների արդյունքում մենք գանք որոշակի լուծումների»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել