Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցից առաջ պետք է որոշակի հավաստիացումներ լինեն հայ գործընկերներից. Պեսկով |news.am|
13:45 - 12 փետրվարի, 2024

Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցից առաջ պետք է որոշակի հավաստիացումներ լինեն հայ գործընկերներից. Պեսկով |news.am|

news.am: Ռուսաստանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան հնարավոր այցից առաջ պետք է որոշակի հավաստիացումներ ունենա հայ գործընկերներից ՄՔԴ-ին միանալու հետ կապված, այդ հարցը պետք է լուծել, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք արդեն ասել ենք, որ, անշուշտ, նոր իրողությունը՝ կապված միջազգային ստատուտին Հայաստանի միանալու հետ, իհարկե, չի կարող չունենալ բացասական ազդեցություն մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Իհարկե, այստեղ շատ կարեւոր է ստանալ մեր հայ գործընկերների որոշակի հավաստիացումները։ Այդ հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակում, ինչին էլ մենք տրամադրված ենք»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Հայաստանը փետրվարի 1-ից պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ 2023թ. հոկտեմբերի սկզբին ՄՔԴ Հռոմի ստատուտի վավերացումից հետո։ Ռուսական կողմը քանիցս հայտնել է, որ հավանություն չի տալիս փաստաթուղթը վավերացնելու Երեւանի պլաններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել