Դիվերսիֆիկացման միջոցով պետք է նվազեցնենք արտահանման կախվածությունը քաղաքական գործողություններից. Վահան Քերոբյան
18:12 - 10 փետրվարի, 2024

Դիվերսիֆիկացման միջոցով պետք է նվազեցնենք արտահանման կախվածությունը քաղաքական գործողություններից. Վահան Քերոբյան

Փետրվարի 10-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի աջակցությամբ մշակվող` ՀՀ 2025-2030 թթ․ արտահանման ռազմավարության վերլուծական զեկույցի արդյունքների վերաբերյալ աշխատանքային քննարկմանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Ռաֆայել Գևորգյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Քննարկվել են արտահանման ռազմավարության մշակման առաջին փուլի արդյունքներով կազմված՝ ՀՀ արտահանման ռազմավարության տեսլականը և հիմնական ուղղությունները, ներկայացվել են վերլուծության իրականացման մեթոդաբանությունը, արտահանման առաջնային ապրանքներն ու ուղղությունները և ապրանքների համապատասխանությունն առաջարկվող շուկաներին։

«Արտահանումը ցանկացած երկրի տնտեսության ողնաշարն է, որն ապահովում է երկրի մրցունակությունը, դիմադրողականությունը և զարգացումը։

Այս ռազմավարությամբ պետք է փորձենք նվազեցնել Հայաստանի արտահանման ռիսկերը, դիվերսիֆիկացման միջոցով նվազեցնենք արտահանման կախվածությունը քաղաքական գործողություններից՝ շեշտը դնելով այն շուկաների վրա, որոնք դեռևս բացահայտված չեն մեզ համար։ Պիտի ստեղծենք այնպիսի գործիքակազմ, որը կնպաստի շուկաների բացահայտմանը»,- նշել է Վահան Քերոբյանը։

Առաջիկայում քննարկումներ են նախատեսված մասնավոր հատվածի և շահագրգիռ այլ կողմերի ներկայացուցիչների հետ ևս։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել