Հրաձգություն՝ Վրաստանի շուկաներից մեկում. կան զոհեր

 |tert.am|
12:57 - 09 փետրվարի, 2024

Հրաձգություն՝ Վրաստանի շուկաներից մեկում. կան զոհեր |tert.am|

tert.am: Վրաստանի Ռուսթավի քաղաքի շուկայում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ, հայտնում է Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը։

Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ կրակ բացողը 1988 թվականին ծնված տղամարդ է։

«Սպանվել է 4 մարդ, այդ թվում՝ կրակողի՝ շուկայում աշխատող հորեղբայրը, վիրավորվել է մեկ մարդ՝ կրակողի հորեղբոր որդին», - ավելացրել են վարչության մամուլի ծառայությունից։

Կասկածյալը տեղում բերման է ենթարկվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել