Իրակլի Կոբախիձեն Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջին այցը կկատարի Բրյուսել
 |armenpress.am|
12:15 - 09 փետրվարի, 2024

Իրակլի Կոբախիձեն Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջին այցը կկատարի Բրյուսել |armenpress.am|

armenpress.am: Իրակլի Կոբախիձեն Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջին այցով կմեկնի Բրյուսել։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի հանրային հեռարձակողի հրապարակումից։

Կոբախիձեն իր առաջիկա այցի մասին լրագրողներին հայտնել է խորհրդարանում կայացած քվեարկությունից հետո, որի արդյունքներով վստահության քվե է տրվել Իրակլի Կոբախիձեի գլխավորած կառավարությանը։

Նոր վարչապետի այցը Բրյուսել կկայանա փետրվարի 20-21-ը։

«Սկզբունքորեն այցը Բրյուսել նախատեսված է փետրվարի 20-21-ը։ Դա վերաբերում է ինչպես Եվրամիությանն, այնպես էլ ՆԱՏՕ-ին։ Օրակարգն արդեն որոշված է։ Համապատասխանաբար, առաջին այցը տեղի կունենա Բրյուսել»,- նշել է Կոբախիձեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է Իրակլի Կոբախիձեին վարչապետ նշանակելու մասին հրամանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել