Վրաստանի խորհրդարանը հաստատեց վարչապետ Կոբախիձեի կառավարության կազմը |azatutyun.am|
09:37 - 09 փետրվարի, 2024

Վրաստանի խորհրդարանը հաստատեց վարչապետ Կոբախիձեի կառավարության կազմը |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի խորհրդարանը փետրվարի 8-ին քվեների մեծամասնությամբ հաստատեց նոր վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած կառավարության կազմը և ծրագիրը: Կոբախիձեի թեկնածությունը հաստատվել է 84 կողմ, 10 դեմ՝քվեների հարաբերակցությամբ: Նոր կառավարությանը վստահություն հայտնելու համար անհրաժեշտ էր Վրաստանի 150-տեղանոց խորհրդարանի առնվազն 76 պատգամավորների աջակցությունը: Վրաստանի Սահմանադրության համաձայն, երկրի նախագահը պետք է երկու օրում իր ստորագրությամբ վավերացնի վարչապետի լիազորություններն, ընդ որում, եթե նա չստորագրի կարգադրությունը՝ վարչապետը միևնույն է կհամարվի նշանկված:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել