Պայքարը շարունակելու եմ ցանկացած կարգավիճակով. Սոնա Աղեկյանին զրկեցին մանդատից |armeniasputnik.am|
12:50 - 07 փետրվարի, 2024

Պայքարը շարունակելու եմ ցանկացած կարգավիճակով. Սոնա Աղեկյանին զրկեցին մանդատից |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Երևանի ավագանու արտահերթ նիստում 34 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ավագանին «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին զրկեց մանդատից։

Քվեարկությունից առաջ նա իր ելույթում ասաց, որ բոլոր ժամանակներում եղել է ընդդիմադիր ու պայքարել է քաղաքացու շահերի համար, բայց նախկինում ոչ մի իշխանություն չի ցանկացել զրկել մանդատից, ինչ է թե նրանց ուզածով չի շարժվել։

«Ավագանու անդամին մանդատից զրկելը թույլ իշխանության քայլ է, թույլ ու վախկոտ իշխանության։ Ես իմ պայքարը շարունակելու եմ ցանկացած կարգավիճակով»,– ընդգծեց Աղեկյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում այսօր ներառված է ավագանու ընդդիմադիր անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ Մանդատներից զրկվեցին «Մայր Հայաստանի» ավագանու անդամ Նարինե Հայրապետյանը և «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը։

Այժմ քննարկվում է նաև «Մայր Հայաստանի» անդամներ Զարուհի Փոստանջյանին և Գևորգ Ստեփանյանին մանդատներից զրկելու հարցը


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել