Դուք չգիտեք, թե Ձեր կողքին նստած պատգամավորները ինչ սեռական կողմնորոշում ունեն․ ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին  |tert.am|
12:28 - 07 փետրվարի, 2024

Դուք չգիտեք, թե Ձեր կողքին նստած պատգամավորները ինչ սեռական կողմնորոշում ունեն․ ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին |tert.am|

tert.am: ԱԺ-ն քննարկում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Իր ելույթում իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին, ասաց․ «Այն քաղաքացիները, ովքեր սկզբում լսելով, որ ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծ եք քննարկում, հաստատ այլ քննարկում էին սպասում։ Մենք որպես պատգամավորներ պետք է այս առիթը ևս մեկ անգամ օգտագործենք ու դատապարտենք բռնությունը»,- ասաց իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ելույթին՝ Հակոբյանը նշեց․

«Պարո՛ն Նազարյան, ասում եք՝ եկեք սահմանենք, որ սիրային կապը պետք է լինի միայն կնոջ և տղամարդու միջև, ու նրանք, որոնք չունեն ավանդական սեռական կողմնորոշում, մեր պաշտպանության ներքո չեն։ Սա շատ վտանգավոր է, որովհետև դուք, լինելով ԱԺ պատգամավոր, այս ամբիոնից մեր քաղաքացիներին ասում եք՝ եթե մադը չունի ավանդական սեռական կողմնորոշում, իրեն կարելի է ծեծել, բռնություն գործադրել։ Կամ ասում եք նման դեպքերը նպաստում են թմրամոլության աճին և այլ, պարո՛ն Նազարյան, դուք ինքներդ չգիտեք Ձեր ֆրակցիայում ով ինչ կողմնորոշում ունի, Ձեր կողքին նստած պատգամավորները ինչ կողմնորոշում ունեն»։

Տեղից արձագանքելով՝ Արթուր Խաչատրյանը նշեց․ «Ի տարբերություն ձեզ, մեր ֆրակցիայում նման հարցեր չեն քննարկվում»։

Ամփոփելով ելույթը՝ Հասմիկ Հակոբյանը ընդգծեց․ «Պետք չէ այս ամբիոնից լեգիտիմացնել բռնությունը և ասել, որ կարելի է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող քաղաքացիներին, որոնց պատգամավոր ևս հանդիմանում եք դուք, ցխել»։

Հիշեցնենք, որ քննարկման ժամանակ Գեղամ Նազարյանն առաջարկել էր, որ նախագծում հստակ նշվի, որ զուգընկերն արական և իգական սեռի ներկայացուցիչներն են, Զարուհի Բաթոյանն արձագանքել էր․ «Մենք իրավասու չենք սահմանելու, թե մարդիկ ում են ընտրում իրենց զուգընկեր։ Ում էլ ընտրեն, ով էլ լինի այդ զուգընկերը, արգելվում է բռնությունը․․․ Հայաստանի Սահմանադրությունն ու գործող օրենսգիրքը որևէ մեկին չեն արգելում ազատորեն ընտրել իր զուգընկերոջը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել