ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ ստանձնած պարտավորությունները պատշաճ չկատարելու հիմքով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը լուծել է Աշտարակի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ պահպանությունն իրականացնող «Մ-Բուատ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը։
«Պայմանագրային պարտավորությունները պատշաճ չկատարելու պատճառով պայմանագրերի լուծման գործընթացներ են նախաձեռնվել նաև Գուգարքի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող «Լոռու ՃՇՇ» ՓԲԸ-ի և Ստեփանավանի տարածաշրջանում ընթացիկ պահպանման աշխատանքներ իրականացնող «ՍՏԱԳ» ՍՊԸ-ի հետ։
comment.count (0)