Ղազախստանի նախագահն ընդունել է երկրի կառավարության հրաժարականը
14:34 - 05 փետրվարի, 2024

Ղազախստանի նախագահն ընդունել է երկրի կառավարության հրաժարականը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է երկրի կառավարության հրաժարականը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։ 

Ղազախստանի վարչապետի պարտականությունները ժամանակավորապես փոխանցվել են Ռոման Վասիլևիչ Սկլյարին։

Միաժամանակ, նախարարների կաբինետի անդամներին հանձնարարվել է շարունակել իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության հաստատումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել