Թուրքիայում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր |shantnews.am|
11:43 - 04 փետրվարի, 2024

Թուրքիայում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր |shantnews.am|

shantnews.am: Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Գազիանթեփ նահանգում ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել են երկու օդաչուները, այս մասին «X» սոցիալական ցանցում հայտնել է երկրի ներքին գործերի նախարարը։

«Ոստիկանության գլխավոր ավիացիոն վարչության ուղղաթիռը, որը Հաթայից Գազիանթեփ էր մեկնում, վթարի է ենթարկվել Գազիանթեփ նահանգի Քարթալ գյուղի մոտ, ուղղաթիռի հետ վերջին կապը եղել է շաբաթ օրը ժամը 22.49-ին: Զոհվել է երկու օդաչու, վիրավորվել է մեկ տեխնիկ»,- գրել է նախարարը։

Նա չի նշել վթարի պատճառները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել