Չի ստացվելու լռեցնել ընդդիմադիրներին, կքննարկենք միայն քաղաքապետի հրաժարականի հարցը․ «Ազգային առաջընթաց»
21:39 - 01 փետրվարի, 2024

Չի ստացվելու լռեցնել ընդդիմադիրներին, կքննարկենք միայն քաղաքապետի հրաժարականի հարցը․ «Ազգային առաջընթաց»

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը արձագանքել է Երևանի Ավագանու նիստում սպասվող՝ Հայկ Մարությանի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին որոշման քննարկմանը։

«Երևանի պսևդո քաղաքապետի որոշմամբ փետրվարի 5-ին ավագանու արտահերթ նիստ է գումարվելու, որի օրակարգային հարցն է Հայկ Մարությանի և ևս 4 ընդդիմադիր ավագանու անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը։

Միակ հարցը, որ մենք պատրաստ ենք արտահերթ քննարկել այս իշխանությունների հետ դա րոպե առաջ Տիգրան Ավինյանի հրաժարականն է։ Հերի՛ք է փորձեք ընդդիմադիրներին լռեցնել, չի՛ ստացվելու»,-ասված է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել