Ալեն Սիմոնյանի եղբոր կինը 2 ամսով կալանավորել է
17:35 - 01 փետրվարի, 2024

Ալեն Սիմոնյանի եղբոր կինը 2 ամսով կալանավորել է

Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին, 2 ամսով կալանավորելու որոշում է կայացվել։ Նրա փաստաբանի խոսքով՝ իրենք բողոքարկելու են որոշումը, քանի որ իրավաչափ չեն համարում։

Պաշտպանի խոսքով նա մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելուն օժանդակելու համար․ «Երեխաներ ունի` 2 և 4 տարեկան, այդ բոլոր մեղմացուցիչ հանգամանքներն անտեսվել են»։

Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն հայտնել էր՝ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են ծառայողական լիազորությունները և «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի ընթացքում ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, մյուսին համարել են պայմաններին չհամապատասխանող ու հեռացրել: Ըստ քննչական կոմիտեի՝ հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավելի՝ 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:

Նշենք, որ Անի Գևորգյանը «Սիներջի» ընկերությունում բիզնեսի զարգացման տնօրեն է եղել: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» մասնակցել է Էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին։ 

Այսօր հայտնի դարձավ, որ 2 ամսով կալանավորվել է նաև «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել